հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել գերիներին

Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել գերիներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինաիսրայելյան հակամարտության թեմայով Կահիրեում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածում կրակը և ազատ արձակել գերիներին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու արյունահեղությունը և երկու պետության կազմավորման մասին համաձայնության հասնել՛՛:

Միևնույն համաժողովի ժամանակ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցողը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է և ռազմական հանցագործություն։

՛՛Այժմ առաջնահերթություն է միասնական դիրքորոշում ընդունել՝ դատապարտելով հակամարտության երկու կողմերի հարձակումները՛՛,- ասել է նա՝ պահանջելով վերջ տալ ՛՛պաղեստինցիների բռնի տեղահանմանը, քանի որ դա կարմիր գիծ է բոլոր արաբների համար՛՛։

Ըստ Աբդալլահ II-ի՝ ՛՛Իսրայելի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ անվտանգային խնդիրները ռազմական լուծում չունեն՛՛:

  • Կիսվել: