հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi

Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi

Շվեդ բնապահպն, ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թունբերգը կոչ էր արել ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների առջև:

«Էրդողանը խոսում է Պաղեստինի հետ համերաշխության մասին, սակայն Թուրքիայի նավահանգիստները մնում են բաց՝ թույլ տալով, որ նավթը հասնի Իսրայել և վառելիք ապահովի պաղեստինցիներին սպանող ռազմական մեքենային համար: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որը շահագործում է BP-ն և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, ապահովում է Իսրայելի նավթի մատարարման գրեթե կեսը», - ասել էր նա:

Նշենք նաև, որ Թունբերգը երեկ Թբիլիսիում ցույց էր կազմակերպել ընդդեմ Բաքվում անցկացվող cop29-ի՝ նշելով, որ Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել հայերի նկատմամբ:

  • Կիսվել: