ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Գրենլանդիայի ժողովուրդը չի ցանկանում դառնալ ամերիկացի. Դանիայի վարչապետ

Գրենլանդիայի ժողովուրդը չի ցանկանում դառնալ ամերիկացի. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Մյունխենի համաժողովում, անդրադառնալով Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարին, պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է գին սահմանել Գրենլանդիայի համար։

«Իհարկե, ո՛չ։ Կարո՞ղ եք գին սահմանել Իսպանիայի մի մասի, ԱՄՆ-ի մի մասի կամ աշխարհի որևէ այլ վայրի համար։ Մենք խոսում ենք ամենահիմնական ժողովրդավարական արժեքների և սկզբունքների մասին։ Մենք պետք է հարգենք ինքնիշխան պետությունները»,-ասել է նա:

Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. «Նրանք չեն ուզում դառնալ ամերիկացիներ։ Նրանք ուզում են մնալ Գրենլանդիայի ժողովուրդ, և ես, իհարկե, աջակցում եմ նրանց այդ հարցում»։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: