Պետք է ինքներս որոշենք մեր երկրի ապագան. Գրենլանդիայի խորհրդարանը կքննարկի ԱՄՆ-ի հայտարարությունները
Գրենլանդիայի խորհրդարանը նախատեսված ժամկետից վաղ նիստ կգումարի՝ քննարկելու կղզու վերահսկողությունը ստանձնելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններին իր արձագանքը, հայտարարել են Գրենլանդիայի խորհրդարանի հինգ քաղաքական ուժերի առաջնորդները, տեղեկացնում է Reuters-ը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ««Մենք պետք է ինքներս որոշենք մեր երկրի ապագան՝ առանց այլ պետությունների միջամտության կամ շտապ որոշումներ կայացնելու նպատակով նրանց կողմից ճնշումների»:
Առաջնորդները հաև հավելել են, որ ձգտում են երկխոսության՝ հիմնված դիվանագիտության և միջազգային սկզբունքների վրա։
Հանդիպման ամսաթիվը դեռևս չի հստակեցվե:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի ապագայում Ռուսաստանը կամ Չինաստանը չգրավեն ռազմավարական կարևոր և ռեսուրսներով հարուստ այդ տարածքը։



