երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գործընթացը մոտ օրերս կարող է փաստաթղթի ստորագրման հանգեցնել. Սլուցկին՝ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին

Գործընթացը մոտ օրերս կարող է փաստաթղթի ստորագրման հանգեցնել. Սլուցկին՝ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին

Միջազգային հարցերով պետդումայի կոմիտեի ղեկավար, ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին հայտնել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունում առաջընթացը կարող է հանգեցնել կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման: Այս մասին նա ասել է RT-ի հետ զրույցում:

Սլուցկին, մասնավորապես, ասել է. ՛՛Իմ անձնական ակնկալիքներով՝ այդ գործընթացը կարող է ամենամոտ օրերին երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման վերածվել՛՛:

Նա նաև նշել է, որ ռուսական և ուկրաինական կողմերի դիրքորոշումները բանակցությունների սկզբում և այսօր համեմատելիս կարելի է էական առաջընթաց նկատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։

 

  • Կիսվել: