երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գործադուլի պատճառով Իտալիայում հազարավոր ավիաչվերթներ են չեղարկվել

Գործադուլի պատճառով Իտալիայում հազարավոր ավիաչվերթներ են չեղարկվել

Այսօլր Իտալիայում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել. ավիափոխադրողների արհմիությունները հայտարարել են նախատեսված գործադուլի մասին երկաթուղայինների գործադուլից երկու օր անց, տեղեկացնում է The Associated Press-ը։

Նշվում է, որ ամռանը սովորաբար Իտալիայում հաճախ են լինում տրանսպորտային գործադուլներ, որոնց հետեւանքով դժվար վիճակում են հայտնվում ինչպես ուղեւորները, այնպես էլ զբոսաշրջիկները, քանի որ արհմիությունները պահանջում են բարելավել աշխատանքի եւ պայմանագրերի պայմանները։ Այս տարի գործադուլները տեղի են ունենում քովիդի համավարակով պայմանավորված երկամյա անկումից հետո սկսված տուրիստական բումի ֆոնին։

ITA ազգային ավիափոխադրողը տեղեկացրել է, որ չեղարկել է 133 չվերթ, որոնց մեծ մասը՝ ներքին, իսկ մի քանիսը եվրոպական ուղղություններով են՝ Մադրիդ, Ամստերդամ եւ Բարսելոնա։

Ryanair եւ Vueling ավիաընկերությունները չեղարկել են տասնյակ այլ չվերթներ գործադուլի պատճառով։ Գործադուլ են անում օդաչուները, ուղեկցորդուհիները, բեռները տեղավորողները եւ օդանավակայանի անձնակազմը։

Հաղորդվում է նաեւ, որ Նեապոլի օդանավակայանի կայքում առավոյան ժամը 10-ից չեղարկվել են տասնյակ չվերթներ։

Filt Cgil, Uiltrasporti եւ Ugl Trasporto արհմիությունները հայտարարել են, որ գործադուլ են սկսել Malta Air ավիաընկերության (որը չվերթներ է կատարում Ryanair-ով) հետ կնքած պայմանագրի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով։

  • Կիսվել: