երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գլխավոր քարտուղարը պարտավոր է ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունը ՄԱԿ-ի միջոցառումներին. Լավրովը՝ ԱՄՆ վիզաների չտրամադրման մասին

Գլխավոր քարտուղարը պարտավոր է ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունը ՄԱԿ-ի միջոցառումներին. Լավրովը՝ ԱՄՆ վիզաների չտրամադրման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկերներին խնդրել է այլևս չհիշեցնել ԱՄՆ-ին, որ ռուսական պատվիրակությանն անհրաժեշտ են ամերիկյան վիզաներ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։

Լավրովի խոսքով՝ ամերիկացիներն ունեն իրենց պարտավորությունները, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարտավոր է ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունը ՄԱԿ-ի միջոցառումներին, այդ թվում, իհարկե, Գլխավոր ասամբլեային: ՛՛Հետևաբար, կտեսնենք՛՛,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովը պետք է գլխավորի ռուսական պատվիրակությունը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, սակայն դիվանագետները դեռ չեն ստացել ԱՄՆ մուտքի համար անհրաժեշտ վիզաները, որտեղ կանցկացվեն հանդիպումները։

  • Կիսվել: