հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գիտնականները պարզել են մարդու կյանքի առավելագույն «բնական» ժամկետը

Գիտնականները պարզել են մարդու կյանքի առավելագույն «բնական» ժամկետը

Ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, պարզել են ավստրալացի գիտնականները, տեղեկացնում է Scientific Reports-ը:

Նշվում է նաև, որ, ըստ գիտնականների, կյանքի տևողության վրա դրական ազդող կարևոր գործոն է համարվում հարմարավետ միջավայրը: 

Պարզվել է, որ մարդու կյանքի առավելագույն «բնական» ժամկետը 38 տարին է։ Մասնագետները մեթոդ են մշակել՝ կյանքի տևողության որոշման համար, որի հիմքում գենն է:

Փորձագետներին զարմացրել են ստացված տվյալները։ Հայտնի է դարձել, որ կյանքի բնական տևողությունը շատ ավելի կարճ է, քան միջին վիճակագրականում:

Հետազոտության արդյունքներից հետևում է, որ ժամանակակից մարդիկ ապրում են երկու անգամ ավելի երկար, քան բնության սահմանած «նորման է»:

  • Կիսվել: