Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականցրել Ուկրաինայի դեմ
Ռուսաստանն անցած գիշեր Ուկրաինայի դեմ զանգվածային հարձակում է իրականացրել՝ 574 անօդաչու թռչող սարքերի և 40 բալիստիկ ու թևավոր հրթիռների գործադրմամբ: Այս մասին հայտնում է պաշտոնական Կիևը։
Նշվում է, որ թիրախում են եղել երկրի արևմտյան շրջանները, որտեղ, ենթադրաբար, պահվում է արևմտյան դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության մեծ մասը։
Ըստ պաշտոնյաների տվյալների՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 15-ը։
Հաղորդվում է նաև, որ ռուսական հարվածներից տուժել է նաև Հունգարիայի սահմանի մոտ գտնվող էլեկտրոնիկայի գործարանը, որը Ուկրաինայում ամերիկյան ամենամեծ ներդրումներից է։


