Գիշերը Ռուսաստանի տարածքում 32 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ
Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում՝ հուլիսի 30-ի ժամը 23:20-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հուլիսի 31-ի ժամը 04:00-ն (Մոսկվայի ժամանակով), հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից11-ը՝ Վոլգոգրադի մարզի, յոթը՝ Ղրիմի Հանրապետության, հինգը՝ Վորոնեժի մարզի, հինգը՝ Բելգորոդի մարզի, երկուսը՝ Տամբովի մարզի և երկուսը՝ Ռոստովի մարզի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։


