Գիշերը ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 5 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Կիրակի գիշերը ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 5 ԱԹՍ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ, որոնցից երկուսը խոցվել են Բելգորոդի մարզի տարածքում, մեկը՝ Կուրսկի մարզի տարածքում և երկուսը՝ Ռոստովի մարզի տարածքում»,-նշված է հաղորդագրության մեջ: