կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գիշերը հարձակման են ենթարկվել Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Սումիի շրջանները

Գիշերը հարձակման են ենթարկվել Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Սումիի շրջանները

Ռուսական ուժերն այս գիշեր հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի վրա: Օդեսայի շրջանի վարչակազմի ղեկավարը նշել է, որ վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքեր, դրանցից մեկում հրդեհ է բռնկվել: Նրա խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել:

Դնեպրոպետրովսկի մարզի իշխանություններն էլ հայտնել են Պավլոգրադի վրա զանգվածային հարձակման մասին։ Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը քաղաքի վրա հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են կիրառել: Վնասվել են հրշեջ բաժանմունքը, արդյունաբերական ձեռնարկությունները, բնակելի շենք։ Տուժածների մասին չի հաղորդվում:

Ռուսաստանի ուժերը հարձակվել են նաև Խերսոնի վրա: Վիրավորվել է երկու մարդ։

Զանգվածային հարվածի է ենթարկվել նաև Սումիի շրջանը: Ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, կան վնասներ բնակելի հատվածում։ Նախնական տվյալներով՝ մարդիկ չեն տուժել։

  • Կիսվել: