Ղրիմը դե ֆակտո և դե յուրե դարձել է ռուսական 2014 թվականի հանրաքվեից հետո. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի-ն, որտեղ ասել է, որ Ղրիմը դե ֆակտո և դե յուրե դարձել է ռուսական 2014 թվականի հանրաքվեից հետո:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք բոլորս հասկանում էինք, որ Ղրիմը դե ֆակտո ռուսական է, հանրաքվեից հետո Ղրիմը դե յուրե դարձավ ռուսական՛՛։
Ղրիմը ՌԴ կազմում է ներառվել 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իրենը, բայց ժամանակավոր օկուպացված տարածք։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հարցը համարում է ՛՛վերջնականապես փակված՛՛:


