ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Ռուբեժ-2021» զորավարժությունները

Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Ռուբեժ-2021» զորավարժությունները

Զինծառայողներն սկսել են ՀԱՊԿ Արագ ծավալման հավաքական ուժերի (ԱԾՀՈւ) հետ համատեղ «Ռուբեժ-2021» զորավարժությունները Ղրղզստանի Էդելվեյս վարժադաշտում։ Այս մասին ասվում է երեքշաբթի Կենտրոնական զինվորական օկրուգի (ԿԶՕ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

ՀԱՊԿ Կենտրոնաասիական տարածաշրջանի հավաքական անվտանգության Արագ ծավալման հավաքական ուժերի (ԱԾՀՈւ) հետ համատեղ «Ռուբեժ-2021» զորավարժությունները մեկնարկել են Ղրղզստանի Հանրապետության Էդելվեյս վարժադաշտում։ Զորավարժություններին մասնակցում են Ղազախստանի Հանրապետության եւ Տաջիկստանի, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողները, ինչպես նաեւ ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ Քարտուղարության օպերատիվ խմբերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Զորավարժությունների ընթացքում ԱԾՀՈւ զորակազմերը կիրականացնեն համատեղ պլանավորում եւ զորական գործողության անցկացման նախապատրաստում։ Գործնական փուլի ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների մարտական խմբերի եւ ջոկատների արգելափակում եւ ոչնչացում։

Ռուսաստանի զինվորական զորակազմի հիմքը զորավարժություններում կազմում են ԿԶՕ Տուվայի լեռնամոտոհրաձգային բրիգադի զինծառայողները, ինչպես նաեւ Ղրղզստանում տեղակայված միավորված ռուսաստանյան ռազմաբազայի անձնակազմը։ ՌԴ Զինված ուժերից զորավարժություններին մասնակցում են 500 զինծառայող եւ ավելի քան 120 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում վեց միավոր ավիացիոն տեխնիկա։ Ռուսական Կանտ ռազմաբազայի ՍՈւ-25 գրոհայինները եւ Մի-8 տրանսպորտային մարտական ուղղաթիռները զորավարժությունների անցկացման շրջանում վերգետնյա ստորաբաժանումներին աջակցություն կապահովեն օդային հետախուզություն կատարելիս։

Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 9-ին։

Կենտրոնաասիական շրջանի հավաքական անվտանգության ԱԾՀՈւ-ն նախատեսված է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովման խնդիրների իրականացման համար, այդ թվում՝ մասնակցելու համար արտաքին ռազմական ագրեսիայի կասեցմանն ու համատեղ հակաահաբեկչական գործողությունների անցկացմանը։ 

  • Կիսվել: