ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման շուրջ, հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Տաջիկստանը ռազմական տեխնիկան սկսել է հետ քաշել Ղրղզստանի սահմանից, տաջիկաղրղզական սահմանին երթևեկությունը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ապրիլի 28-ին Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին ջրատարի շուրջ տեղացիների միջև ծագած վեճը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ: Զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը:

  • Կիսվել: