չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ղազախստանը կշահագործի Վրաստանի տրանսպորտային միջոցները. Ղարիբաշվիլի

Ղազախստանը կշահագործի Վրաստանի տրանսպորտային միջոցները. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հետ համատեղ ասուլիսում ողջունել է Աստանայի՝ էներգետիկ ռեսուրսների փոխադրման ավելացման նպատակով Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և Սև ծովի նավահանգիստների օգտագործումը, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է՝ այս ամենը պետք է գրավիչ լինի ղազախական կողմի համար։

«Այս ուղղությամբ մենք էլ ավելի ակտիվ կհամագործակցենք մեր գործընկերների հետ։

Նշեմ նաև, որ անցած տարի զգալիորեն աճել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը։ Արձանագրվել է 136 տոկոս աճ, ինչն անշուշտ ուրախալի է։ Այս միտումը պահպանվում է նաև այս տարի։ Ուզում եմ նշել, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ապրանքաշրջանառությունն արդեն կազմել է 188 մլն դոլար, ինչը 283 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

 

  • Կիսվել: