Ղազախստանը հերքել է Բիշիմբաևի բանտից փախչելու մասին տեղեկությունը
Ղազախստանի ՆԳՆ Քրեակատարողական համակարգի կոմիտեն հերքել է սոցցանցերում հայտնված տեղեկատվությունը հանրապետության ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևի բանտից փախուստի մասին, ով մայիսին դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման իր կնոջ՝ Սալթանատ Նուկենովայի խոշտանգումների և դաժան սպանության համար։
«Սոցցանցերում սուտ տեղեկություններ են տարածվում դատապարտյալ Բիշիմբաև Կուանդիկի փախուստի մասին։ Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ։