երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև

Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև

Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Քաղաքացիական ծառայությունում հաստատվում է մերիտոկրատիայի սկզբունքը։ Իշխանության մեջ այլևս չկա ընտանեկան-կլանային համակարգ։ Մարդկանց պաշտոնների նշանակելիս առաջին հերթին հաշվի են առնվում գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը», - ասել է նա ուսուցիչների համաժողովում։

Նրա խոսքով՝ Ղազախստանում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում «օրենքի և կարգուկանոնի նկատմամբ հարգանքը դառնում է անսասան սկզբունք»։

 

  • Կիսվել: