Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել
Ան-26 ինքնաթիռը, որը ենթադրաբար պատկանում է Ղազախստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայության հանձնաժողովին, Ալմաթիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է, հայտնում է Ria.ru-ն։
Օդանավում գտնվող 6 անձանց ճակատագիրը դեռ անհայտ է։