չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ղազախստանում հայտնել են հեղաշրջման նպատակով հիբրիդային ահաբեկչական հարձակման մասին

Ղազախստանում հայտնել են հեղաշրջման նպատակով հիբրիդային ահաբեկչական հարձակման մասին

Ղազախստանում անկարգությունները հիբրիդային ահաբեկչական հարձակում էին՝ ապակայունացման և հեղաշրջման վերջնական նպատակով։ Այս մասին հայտնել է երկրի պետքարտուղար Երլան Կարինը Хабар-24 հեռուստաալիքի եթերում։ Նա նշել է, որ խոսքը պառակտիչ խմբերի ծրագրված գործողությունների մասին։

Կարինը նշել է, որ վերջնական պատասխանն այն հարցի, թե ովքեր էին կանգնած հարձակումների հետևում, կտան Ղազախստանի հատուկ ծառայությունները։

Կարինի խոսքով՝ տեղի է ունեցել ներքին և արտաքին ուժերի դավադրություն։ Նա չի կարծում, թե տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր։

Պետքարտուղարը հավելել է, որ ՀԱՊԿ զորակազմի ներգրավումը թույլ է տվել իշխանություններին պաշտպանել երկրի ամբողջականությունը։

«Խաղաղապահ զորակազմի ջանքերի շնորհիվ հաջողվեց մեր ուժերը կենտրոնացնել անմիջապես հակաահաբեկական օպերացիայի անցկացման վրա, ․․․դա թույլ տվեց պաշտպանել պետական ամբողջականությունը»,-ընդգծել է Կարինը՝ նախազգուշացնելով հարձակումների կրկնության ռիսկի պահպանման մասին։

  • Կիսվել: