շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախստանում հաստատվել է երկրի նոր ռազմական դոկտրինը

Ղազախստանում հաստատվել է երկրի նոր ռազմական դոկտրինը

Ղազախստանի ՊՆ հաղորդմամբ՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել երկրի ռազմական դոկտրինում փոփոխություններ կատարելու մասին։ 

2021 թվականի սեպտեմբերի 1-ի ուղերձում երկրի ղեկավարը հայտարարել էր Ղազախստանի ռազմական դոկտրինի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, նա տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուղղված են զինված ուժերում այլ զորքերի և ռազմական կազմավորումների վերակազմավորմանը։ Միաժամանակ, Տոկաևն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների ամրապնդումը, սպառնալիքներին արձագանքելու արդյունավետության բարձրացումը պետք է դառնան պետական ​​նշանակության առաջնահերթություններ։

  • Կիսվել: