ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղազախստանում հարուցվել է 695 քրեական գործ, 44-ը՝ ահաբեկչության փաստերով

Ղազախստանում հարուցվել է 695 քրեական գործ, 44-ը՝ ահաբեկչության փաստերով

Ղազախստանում անկարգություններից հետո 695 քրեական գործ է հարուցվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, ասել է Ղազախստանի գլխավոր դատախազի ավագ օգնական Ազամատ Սարգազինը։ Այդ մասին գրում է Ինտերֆաքսը։

«Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով հարուցվել է 695 գործ։ Այդ թվում՝ 44-ը՝ ահաբեկչական գործողությունների, 15-ը՝ սպանությունների, վեց դեպք՝ իշխանության զավթման կոչերի վերաբերյալ», - ճեպազրույցում ասել է Սարգազինը։

  • Կիսվել: