Ղազախստանն ու ԱՄՆ-ն օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Ղազախստանը և ԱՄՆ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ կարևոր օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևը և ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը՝ Տոկաևի ներկայությամբ։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը նախօրեին ժամանել էր Վաշինգտոն՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիա-ԱՄՆ» գագաթնաժողովին։


