շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է իր կողմից ՌԴ-ին սպառազինության մատակարարումը

Ղազախստանի ՊՆ-ն հերքել է իր կողմից ՌԴ-ին սպառազինության մատակարարումը

Ղազախստանը սպառազինություն չի մատակարարում Ուկրաինային, հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից, հայտնում են ԶԼՄ-ները:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե, իբր, Ղազախստանը բանակցություններ է վարում «Ուկրսպեցէքսպորտի» հետ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռուսական ռազմական արտադրանք գնելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը»

Նշվում է նաև, որ Ղազախստանում 2022 թվականից արգելված է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանումը։

Ղազախստանի ՊՆ-ն վստահություն է հայտնել, որ նման տեղեկությունների տարածումն ուղղված է երկրի վարկաբեկմանը։

Ավելի վաղ ռուսական ՌԻԱ Նովոստի-ն հայտնել էր, որ Ղազախստանը բանակցություններ է վարում «Ուկրսպեցէքսպորտի» հետ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի վաճառքի վերաբերյալ: Խոսքը Су-24 և МиГ-29 ինքնաթիռների պարաշյուտա-արգելակային համակարգերի բաղադրիչների մասին է։

  • Կիսվել: