կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ղազախստանի հանքահորում հրդեհի պատճառով երեք մարդ է զոհվել, կան անհետ կորածներ

Ղազախստանի հանքահորում հրդեհի պատճառով երեք մարդ է զոհվել, կան անհետ կորածներ

Կարագանդայի մարզի «Ղազախստանսկայա» հանքահորում բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է ևս մեկ հանքագործի մարմին։ Մինչ այդ հաղորդվել էր 2 զոհի մարմնի հայտնաբերման մասին, տեղեկացնում է Total-ը:

Նշվում է, որ որոնողական աշխատանքները մինչ այժմ շարունակվում են։

Հանքահորի կոնվեյերային ժապավենի վրա հրդեհը բռնկվել է օգոստոսի 17-ին։ Գետնի տակ այդ պահին եղել է 227 մարդ։ Նրանցից 222-ը տարհանվել է։ Մյուս 2-ի որոնումները շարունակվում են։

Իր հերթինեղի տեղի առողջապահական վարչությունը հաղորդել է, որ 11 հանքագործ հոսպիտալացվել է։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է հետաքննել հանքահորում տեղի ունեցած վթարի պատճառները և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին: Հարուցվել է քրեական գործ։

  • Կիսվել: