չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ղարիբաշվիլին շնորհավորել է Ալիևին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Ղարիբաշվիլին շնորհավորել է Ալիևին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է aliq.ge-ն:

«Շնորհավորում եմ Ադրբեջանի կառավարությանը և Ադրբեջանի ժողովրդին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք միասին հաջողությունների ենք հասել: Վրաստանը հպարտ է Ադրբեջանի հետ սերտ բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք տարածաշրջանային համագործակցության շարունակությանը` հանուն խաղաղության և բարգավաճման»,- ասված է վարչապետի գրառման մեջ։

 

  • Կիսվել: