երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
«Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով». ՌԴ ԱԳՆ

«Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով». ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

«Ներկայումս քաղաքական մակարդակով մշակվում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի արտաքին նոր ներկայացուցչությունների բացման հարցը։ Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո հյուպատոսական դեպարտամենտը կմիանա դրանց առնչվող գործնական քայլերի իրականացմանը»,-ասել է նա։

  • Կիսվել: