երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

Ռուսաստանն Արցախում խաղաղապահ զորակազմի առաքելությունը երկարացնելու հնարավորությունը կքննարկի Բաքվի հետ։ Այս մասին ասել է Պեսկովը՝ պատասխանելով խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին:

«Դա Ադրբեջանի տարածքն է, հարցը կքննարկվի Բաքվի հետ», - ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական:

Տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարևոր է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի համար, Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը, ասել է Պեսկովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: