երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գերմանիան Թուրքիա զենք մատակարարելու ոչ պաշտոնական արգելք է սահմանել

Գերմանիան Թուրքիա զենք մատակարարելու ոչ պաշտոնական արգելք է սահմանել

Գերմանիան ոչ պաշտոնապես արգելել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ զենքի նպատակային կիրառման հետ կապված մտավախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրին։

Չնայած նրան, որ Բեռլինը զենքի մատակարարման պաշտոնական էմբարգո չի սահմանել, Անկարան հայտարարում է, որ Բեռլինը ոչ պաշտոնապես սահմանափակել է մեծ քանակությամբ ռազմական արտադրանքի վաճառքը, որը վճռորոշ նշանակություն ունի Թուրքիայի պաշտպանունակության համար:

Օրինակ, Անկարան տարիներ շարունակ փորձել է գերմանական շարժիչներ ստանալ իր "Ալթայ" մարտական տանկի համար։ Գերմանական Rheinmetall ընկերությունը նույնիսկ փորձել է համատեղ արտադրություն ստեղծել թուրքական BMC արտադրողի հետ։ Սակայն Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա և Անկարային զենքի մատակարարման բազմամյա գերմանական էմբարգոն  կանգնեցրել են նախագիծը։

Աղբյուրի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է իմանալ զենքի արտահանման նպատակը։ Գերմանացիները ցանկանում են վստահ լինել, որ զենքը կօգտագործվի հենց Թուրքիայի կողմից, այլ ոչ թե Ադրբեջանի կառավարության կամ Լիբիայի ապստամբների կողմից։

"Մենզ ավելի շատ տեղեկություններ են հարկավոր այդ հարցումներից։ Մենք հարցեր ենք տալիս, բայց բովանդակային պատասխաններ չկան։ Երկար ժամանակ երկու կողմերի միջև էական խոսակցություն չի եղել այդ խնդրանքների շուրջ։ Նրանք այնքան էլ լավ չեն վերաբերվել մեր զինվորականներին", - հայտնել է պարբերականի զրուցակիցը։

Middle East Eye-ի աղբյուրը պարզաբանել է, որ մատակարարումների հարցով վերջնական որոշումը կընդունվի Գերմանիայի կառավարության կողմից 2021 թվականի սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: