ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանիայում հակառեկորդ Է սահմանվել կորոնավիրուսով վարակման օրական նոր դեպքերի թվով

Գերմանիայում հակառեկորդ Է սահմանվել կորոնավիրուսով վարակման օրական նոր դեպքերի թվով

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 39 676-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ընթաքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ-ի) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 10-ին հրապարակված տվյալները:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նոյեմբերի 5-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 37 120 դեպք: Համաճարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 4 844 054 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում մեկ օրում մահացել Է 236 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում մահացու վախճանների ընդհանուր թիվը Գերմանիայում հասել Է 96 963-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը ներկայումս կազմում Է 232,1:

Նոյեմբերի 9-ին այն հասել Էր 213,7 մեծության, նոյեմբերի 8-ին՝ 201,1-ի, նոյեմբերի 7-ին՝ 191,5-ի: Վարակի տարածման յոթնօրյա ցուցանիշը մինչեւ հիմա եղել Է հիմնական չափանիշը Գերմաիայում սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբղավածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը: Անցյալ շաբաթ ԳԴՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ենս Շպանը հայտարարել Է, որ Գերանիայում համավարակի չորրորդ ալիքն Է, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ, «չպատվաստվածների համավարակ» Է: Շպանը գանգատվել Է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: