շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերմանիայում եւ Չեխիայում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել

Գերմանիայում եւ Չեխիայում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել

Հարավաֆրիկյան Հանրապետությունից վերադարձած գերմանացի բնակչի մոտ կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել: Այս մասին Twitter-ում գրել է Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն:

«Վարակվածը մեկուսացված է տանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, «օմիկրոն» շտամ, ըստ երեւույթին, հայտնաբերվել է նաեւ Եգիպտոսից վերադարձած չեխ կնոջ մոտ։ Ինչպես նշել են հանրապետության առողջապահության նախարարությունից, այս տեղեկությունը կհաստատվի կամ կհերքվի, հենց որ  պատրաստ լինեն անալիզների վերջնական արդյունքները:

  • Կիսվել: