երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը։

Հրատարակության տվյալներով՝ նախատեսված են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ։

Ինչպես նշում է պարբերականը, Պիստորիուսը Կիև է ժամանել երեքշաբթի առավոտյան գնացքով։

Գերմանիան Ուկրաինային զենք մատակարարող երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո։ Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը՝ հումանիտար, ֆինանսական և ռազմական, վերջին մեկուկես տարվա ընթացքում կազմել է մոտ 24 միլիարդ եվրո։

Նոյեմբերի 20-ին Ուկրաինա էր այցելել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Նրա այցի մասին նույնպես նախապես չէր հայտարարվել։

  • Կիսվել: