Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբը գնդակոծել են
Սաքսոնիայի նահանգային ընտրություններից մի քանի շաբաթ առաջ անհայտ անձինք կրակել են Դրեզդենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի SPD կուսակցության շտաբի ուղղությամբ, հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ Սաքսոնիայում Սոցիալ-դեմոկրատների գրասենյակը տեղակայված է Դրեզդենի հին քաղաքում, Էլբա գետի վրա գտնվող տեղական խորհրդարանի հարևանությամբ։
Հունիսի վերջին ոստիկանները երրորդ հարկի պատուհանների վրա հրազենային գնդակների անցքեր են հայտնաբերել, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։
Հետաքննության արդյունքներով՝ վնասը կարող էր պատճառվել հրազենից։ Սակայն բուն գնդակները դեռ չեն հայտնաբերվել։ Միջադեպի հետաքննությունը ստանձնել է Գերմանիայի պետական անվտանգության ծառայությունը։