Բունդեսթագն անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլերին
Բունդեսթագն անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:
Այդպիսով հնարավոր է դառնում Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկցումը:
Ինչպես հայտնել է Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը՝ Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կառավարությանն անվստահությունից հայտնելուն՝ դրանով իսկ ճանապարհ բացելով փետրվարին արտահերթ ընտրությունների համար:
Կանցլերին դեմ է քվեարկել նիստին մասնակցած 717 պատգամավորներից 394-ը, կողմ՝ 207-ը, ձեռնպահ՝ 116-ը: Վստահություն հայտնելու կամ դրանից զրկելու համար պահանջվում էր առնվազն 367 ձայն։
Կառավարությանը վստահության քվեի բացակայության պատճառով և խորհրդարանի առաջիկա լուծարումից հետո Գերմանիայում սպասվում են արտահերթ ընտրություններ, որոնք, ենթադրաբար, կնշանակվեն 2025 թվականի փետրվարի 23-ին: