կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը, հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «կողմ» է քվեարկել 142 պատգամավոր, մեծամասնություն չկա, որոշումը չի ընդունվել»:

Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է եղել 289 «կողմ» ձայն։

Ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունն Ազգային ժողովին էր ներկայացրել վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձև, քանի որ համարել էր, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել կանխելու Եվրամիության ղեկավարության կողմից հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) հետ առևտրային գործարքի ստորագրումը:

  • Կիսվել: