Քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարները
Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպումը տեղի է ունեցել գերմանական կողմի առաջարկով:
Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։
՛՛Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին՛՛,-ասել է Շոլցը։