երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Շոլցը Հորդանանի թագավորի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

Շոլցը Հորդանանի թագավորի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ կողմերը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Նրանք քննարկել են նաև Սիրիայում համապարփակ քաղաքական գործընթացի աջակցումը և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, ինչպես նաև Գազայում կրակի դադարեցմանը և մարդասիրական օգնության շարունակականությանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: