կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում ցույցերը կարող են շարունակվել

Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում ցույցերը կարող են շարունակվել

Գերմանիայի քաղաքացիներն ԱՄՆ այցելելիս պետք է հաշվի առնեն անկարգությունների հնարավոր վերսկսումը: TASS գործակալության փոխանցմամբ` այս մասին նշվում է Գերմանիայի արտգործնախարարության` տարբեր երկրներում տիրող իրավիճակի մասին տեղեկագրում, որը թարմացվել է հունվարի 7-ին:

«Չի կարելի բացառել հրազենի կիրառմամբ բողոքի ակցիաների շարունակությունը: Անցումային փուլում, ընդհուպ մինչև 2021 թվականի հունվարի 20-ին նոր կառավարության կողմից իշխանության ստանձնումը, իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել, և կարող են անկարգություններ սկսվել», – նշված է հաղորդագրությունում:
 

Հիշեցնենք` հունվարի 6-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցով Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստը վերածվել էր քաոսի։ Նիստն ընդհատվել էր, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումի շենքի վրա, ճեղքել իրավապահների պատնեշը և մտել Կոնգրես: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել, 10-ից ավելին` վիրավորվել: Վաշինգտոնում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղակայվել են Ազգային գվարդիայի զինվորականներ:

 

Ավելի ուշ նիստը վերսկսվել էր: Կոնգրեսը հաստատել է ընտրությունների արդյունքները և Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ հաջորդ նախագահ:

  • Կիսվել: