ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիան Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերից տուժած ավելի քան 9 հազար մարդու է ընդունել

Գերմանիան Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերից տուժած ավելի քան 9 հազար մարդու է ընդունել

Գերմանիան գրեթե 9 հազար մարդ է ընդունել փետրվարին Թուրքիան և Սիրիան ցնցած երկրաշարժից տուժած շրջաններից։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը։

Նա նշել է, որ երկրաշարժից տուժած շրջաններում բնակվող շատ թուրքեր ու սիրիացիներ բարեկամներ ունեն Գերմանիայում և նրանց մի մասը՝  ավելի քան հազար մարդ, վերամիավորվել է ընտանիքի անդամների հետ։ Իսկ ավելի քան 7600 անձի տրվել է Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք։

  • Կիսվել: