չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Գերմանիան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հնարավոր հարձակմանը․ Շոլց

Գերմանիան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հնարավոր հարձակմանը․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը դիտարկում է հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու հնարավորությունը Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար:

«Սա, իհարկե, այն հարցերից մեկն է, որը մենք քննարկում ենք. դրա համար ծանրակշիռ պատճառներ կան», ասել է Շոլցը ARD հանրային հեռուստաալիքին, ի պատասխան այն հարցի, թե արդյոք Գերմանիան կարող է ձեռք բերել Իսրայելի «Երկաթե գմբեթի» նման համակարգ: Գերմանիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ համակարգի մասին է խոսքը։

Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք Գերմանիան մտադիր է ձեռք բերել ավելի մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ, քան առկա Patriot կայանքները։ «Մենք պետք է հիշենք, որ մենք ունենք հարևան, ով պատրաստ է բռնության դիմել՝ իր շահերը պարտադրելու համար», – պատասխանել է Շոլցը։

  • Կիսվել: