Գերմանիան մտադիր է Sidewinder հրթիռներ փոխանցել Ուկրաինային՝ օդային պաշտպանությունն ամրապնդելու համար
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մտադիր է Sidewinder հրթիռներ փոխանցել Ուկրաինային՝ օդային պաշտպանությունն ամրապնդելու համար: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի («Ռամշտայն» ձևաչափով) նիստի բացման ժամանակ, տեղեկացնում է «Европейская правда»-ն:
Նշվում է, որ Պիստորիուսն ասել է, որ Գերմանիան զգալիորեն ամրապնդել է Ուկրաինայի օդային պաշտպանությունը՝ մատակարարելով օգոստոսին համաձայնեցված երկու Patriot համակարգեր՝ մասամբ նորվեգացի գործընկերների շնորհիվ, ինչպես նաև իններորդ IRIS-T հակահրթիռային պաշտպանության համակարգը:
«Հաջորդ տարի Ուկրաինայի օդային պաշտպանությունը ամրապնդելու համար մեր պահեստներից մեծ քանակությամբ Sidewinder հրթիռներ կտրամադրենք»,-ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:


