կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գերմանիան և Ֆրանսիան ռազմավարական սխալ են գործել՝ 2008 թ. թույլ չտալով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Կուլեբա

Գերմանիան և Ֆրանսիան ռազմավարական սխալ են գործել՝ 2008 թ. թույլ չտալով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Կուլեբա

Գերմանիան եւ Ֆրանսիան ՛՛ռազմավարական սխալ են գործել՛՛՝ 2008 թ. թույլ չտալով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին NBC-ի եթերում ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

՛՛Եթե մենք ՆԱՏՕ-ի անդամ լինեինք, այս պատերազմը չէր լինի՛՛,-նշել է նա:

Կուլեբան նաեւ հավելել է. ՛՛Ռազմավարական սխալ, որը 2008թ. թույլ են տվել Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք մերժել էին ԱՄՆ-ի եւ մյուս դաշնակիցների ջանքերն՝ ուղղված Ուկրաինայի ներգրավմանը, դա այն է, ինչի համար մենք ենք վճարում: Այդ սխալի համար վճարում են ոչ թե Գերմանիան ու Ֆրանսիան, այլ Ուկրաինան՛՛:

 

 

  • Կիսվել: