ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գերմանիան դիվանագիտական նոտա է հղել Չինաստանին

Գերմանիան դիվանագիտական նոտա է հղել Չինաստանին

Գերմանիան դիվանագիտական ​​նոտա է հղել Պեկինին՝ Չինաստանից Եվրոպա միկրոչիպերի արտահանման արգելքի վերաբերյալ, տեղեկացնում է Bild-ը:

Նշվում է, որ արգելքը լուրջ խափանումների է ենթարկել գերմանական արդյունաբերությունը՝ ավտոմոբիլային և էլեկտրոնիկայի արդյունաբերության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման հարցում:

Ճգնաժամը սկսվել է ավելի վաղ չինացի ներդրողներին պատկանող հոլանդական Nexperia ընկերության ազգայնացումից, որից հետո Պեկինը դադարեցրել է կիսահաղորդիչների արտահանումը Եվրամիություն:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հաստատել է, որ Բեռլինը պաշտոնական նոտա է հղել Չինաստանի առևտրի նախարարին:

Նա նշել է. «Մենք լուրջ հարված ենք ստացել միկրոչիպերի պակասից, քանի որ Գերմանիայի տնտեսությունը կախված է այդ մատակարարումներից: Մենք հանձնառու ենք արագ դեէսկալացիայի և արտահանման վերսկսմանը»:

  • Կիսվել: