Գերմանիան Չինաստանին հորդորել է օգտագործել Ռուսաստանի վրա իր ազդեցությունը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման նպատակով
Գերմանիան հորդորում է Չինաստանին օգտագործել Ռուսաստանի վրա իր ազդեցությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Այս մասին այսօր Պեկին կատարած այցի ժամանակ հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարը:
«Եթե աշխարհում կա մեկ երկիր, որն ուժեղ ազդեցություն ունի Ռուսաստանի վրա՝ Չինաստանն է»,-ասել է Յոհան Վադեֆուլը։
Նշենք, որ Ռուսաստանի խոշոր առևտրային գործընկեր Պեկինը չեզոք դիրքորոշում է որդեգրել ռուսական պատերազմի հարցում:


