չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Գերմանիան ցանկանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացման «դուռը բաց պահել»

Գերմանիան ցանկանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացման «դուռը բաց պահել»

Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեում՝ մասնագիտական բիզնես ասոցիացիայում, որը միավորում է գերմանական ընկերություններն Արևելյան Եվրոպայում ու հետխորհրդային տարածքում, կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացման ՛՛դուռը պետք է բաց մնա՛՛:

Դրա համար, սակայն, կա պայման՝ Մոսկվան պիտի փոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ռուսաստանի հանդեպ վստահությունը՝ որպես բիզնես իրականացնելու վայր, արդեն լրջորեն խաթարվել է Ուկրաինայի դեմ անպատասխանատու պատերազմի պատճառով: Սակայն պատժամիջոցներն ինքնանպատակ չեն: Ռուսաստանի վարքագծի համապատասխան փոփոխությամբ՝ պատժամիջոցները մասամբ չեղարկելու ՛՛դուռը պետք է բաց մնա՛՛:

 

  • Կիսվել: