Գերմանական Rheinmetall կոնցեռնն Ուկրաինայում զրահատեխնիկայի գործարան կբացի
Գերմանական Rheinmetall կոնցեռնը 12 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արևմտյան շրջանում զրահատեխնիկայի գործարան կբացի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության տնօրեն Արմին Փափերգերը։
Rheinmetall-ը գործարանը կշահագործի ուկրաինական պետական պաշտպանական կոնցեռնի՝ Укроборонпром-ի հետ համագործակցությամբ, որն էլ կհանդիսանա գործարանի սեփականատերը: