ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանացի հասարակական գործիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Գերմանացի հասարակական գործիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Գերմանական հեղինակավոր Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը հրապարակել է գերմանացի գրող և հասարակական գործիչ Օլիվեր Շմիդտի բաց նամակն՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որով հորդորում է ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին գրում է nfoteka24.ru-ն։

Շմիդտը կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախը և այն ընդունել որպես ՄԱԿ-ի 194 լիիրավ անդամ:

Նամակի հեղինակը նշել է, որ ամռանը Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության հետ այցելել է Արցախ, որտեղ հանդիպել է հանրապետության ներկայացուցիչների հետ, այցելել Արցախի տարբեր հատվածներ։ Շմիդտը գրել է, որ Արցախն ունի պետության համար բոլոր նշանները, Ստեփանակերտն էլ իրական մայրաքաղաք է:

Շմիդտի խոսքով ՝ Արցախը ճանաչելու մասին որոշումը պետք է անհապաղ ընդունվի, նույնիսկ նախընտրելի է հետին թվով՝ 2020 թվականի հունվարի 1-ից: Շմիդտը նամակում նկարագրում է նաև Արցախի գեղեցկությունը և մարդկանց հյուրընկալությունը՝ նշելով, որ երկիրը զբոսաշրջության ոլորտում ունի հսկայական ներուժ:

  • Կիսվել: