երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գերիների փոխանակում տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել. ՀԱՄԱՍ

Գերիների փոխանակում տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ գերիների փոխանակում տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել:

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ի սկզբանե ՛՛պատրաստ է եղել օտարերկրացիներին առանց որևէ փոխհատուցման ազատ արձակել, իսկ երեխաներն ու կանայք առևտրի առարկա չեն դառնա, նրանք ևս ազատ կարձակվեն՛՛:

Նա նաև պնդել է, որ իրենց մոտ գտնվողների մնացած հատվածը զինվորներ են կամ նախկին զինվորականներ, և մինչև ագրեսիայի ավարտը նրանց հետ կապված որևէ բանակցություն չի վարվելու:

 

  • Կիսվել: