կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գերագույն ռադան Դենիս Շմիհալին նշանակել է պաշտպանության նախարար

Գերագույն ռադան Դենիս Շմիհալին նշանակել է պաշտպանության նախարար

Ուկրաինայի Գերագույն ռադան նախկին վարչապետ Դենիս Շմիհալին նշանակել է Ուկրաինայի պաշտպանության նախարար։ Նրա թեկնածությունն այս պաշտոնում առաջարկել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ 

Դենիս Շմիհալին պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը կողմ է քվեարկել 267 ժողովրդական պատգամավոր։

Ավելի վաղ Դենիս Շմիհալը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, և նրա փոխարեն նշանակվել էր առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։

Կառավարության բոլոր նախարարներին առաջադրում է վարչապետը, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից, որոնց առաջադրում է նախագահը։

Ավելի վաղ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել էր նույն պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Սիբիհան։ 

 

  • Կիսվել: