երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գեներալ Սուրովիկինը տեղյակ է եղել Պրիգոժինի ապստամբության ծրագրերից. New York Times

Գեներալ Սուրովիկինը տեղյակ է եղել Պրիգոժինի ապստամբության ծրագրերից. New York Times

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հրամանատարի տեղակալ, գեներալ Սերգեյ Սուրովիկինը նախապես գիտեր, որ «Վագներ»-ի վարձկանների հրամանատար Եվգենի Պրիգոժինը ապստամբություն է ծրագրում ՌԴ ՊՆ ղեկավարության դեմ։ Այդ մասին գրել է New York Times-ը։

Պարբերականը մեջբերել է հետախուզությունից տեղյակ ԱՄՆ պաշտոնյաներին և հայտնել, որ փորձում են իմանալ՝  Ուկրաինայում Ռուսաստանի նախկին գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը օգնե՞լ է ծրագրել Պրիգոժինի գործողությունները:

  • Կիսվել: